Բռնցքամարտի «Chemistry cup 2017» միջազգային մրցաշարում Հայաստանը կունենա 3 մարզիկ
СпортՀայաստանը բռնցքամարտի «Chemistry cup 2017» միջազգային մրցաշարում կներկայացնեն 3 մարզիկ: Արմենպրեսի հաղորդմամբ` մրցաշարը տեղի կունենա մարտի 13-18-ը Գերմանիայի Հալե քաղաքում։
Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը և 69 կգ քաշային Գոռ Երիցյանը: