Վախճանվել է բանաստեղծուհի Անահիտ Պարսամյանը
ОбществоԿյանքի 70-րդ տարում վախճանվել է ճանաչված բանաստեղծուհի, հրապարակագիր, թարգմանչուհի, բազմաթիվ գրքերի հեղինակ, 1975 թ-ից Հայաստանի գրողների միության անդամ Անահիտ Պարսամյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀԳՄ վարչությունից:
Անահիտ Պարսամյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 18.00-ից ,,Պագո,, սգո սրահում /Դավթաշենից Զովունի տանող ճանապարհի սկզբում/: Հուղարկավորությունը՝ մարտի 13-ին՝ ժամը 14.00-ին, նույն սրահից: