Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլը
СпортՀրաձգության Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 5 մարզիկներ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան մեծահասակների պայքարում 67 մասնակիցների շարքում գրավեց 62-րդ հորիզոնականը:
Նույն ձևում Քրիստիան Լաուերը 61-րդն է, իսկ Սուրեն Բերյանը` 24-րդը: Մեր մարզիկներից ոչ մեկ չհաղթահարեց որակավորման փուլը: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում Էլմիրա Կարապետյանը 19-րդ տեղում էր և կարողացավ մտնել եզրափակիչ: Վազող թիրախ խառը վազք երիտասարդների պայքարում Հովհաննես Խաչատրյանը միայն 11-րդ տեղում էր:
Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 13 մարզիկներ: Միայն Լիլիթ Մկրտչյանը վազող թիրախ ձևում կարողացավ դառնալ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: