Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների թիմը զիջեց Մակեդոնիայի թիմին
СпортՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը: Մակեդոնացիները խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ գրավելով մեր հավաքականի դարպասը՝ կարողացան հաղթել 2:1 հաշվով:
Երկու թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն մարտի 13-ին: