Հայաստանի կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում ներդնել գոտիավորման համակարգ
ЭкономикаՀայաստանի կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում ներդնել գոտիավորման համակարգ և քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու նպատակով։
Այս մասին Մեղրիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։
«Մենք պետք է գյուղոլորտում իրականացնենք գոտիավորում, որպեսզի կախված տարածաշրջանից գյուղացին իմանա ինչ աճեցնել, ինչը կարող է արդյունավետ կլինել։ Պետք է այնպես անել, որ գյուղացին իր բիզնեսով կարողանա լուծել իր խնդիրները»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով բնակիչներից մեկի՝ ավանդների վերադարձման վերաբերյալ հարցին, Կարեն Կարապետյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, որոնք այս պահին չկան։
«Այնպես չէ, որ չենք ցանկանում այդ հարցն ամբողջությամբ լուծել։ Պետք է արդյունավետ աշխատենք, բյուջեն համալրենք, որպեսզի այդ խնդիրը լուծենք»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այս պահին խնդրի լուծման հստակ ժամկետ չի կարող նշել և շեշտեց, որ ՀՀԿ ծրագրում որևէ պոպուլիստական քայլ չեն ներառել քաղաքացիների քվեն ստանալու համար։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պե տք է առաջին հերթին լուծվեն հրատապ խնդիրները և այդպես շարժվեն առաջ։