Կիպրոսի հարանվանությունների առաջնորդները դատապարտել են կանանց հանդեպ բռնությունը
ОбществоԿիպրոսի տարբեր հարանվանությունների առաջնորդները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու, առաջին անգամ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց հանդեպ բռնությունը:
Մահմեդականների, ուղղափառների, կաթոլիկների, հայկական եւ մարոնիտների եկեղեցիների ղեկավարները հայտարարել են իշխանությունների հետ աշխատելու պատրաստակամության մասին՝ կանանց եւ աղջիկների դեմ բռնություններին վերջ դնելու համար: Ըստ AP-ի՝ նրանք հայտարարել են, որ կանայք եւ տղամարդիկ հավասար են Աստծո առջեւ, եւ մերժել են «բռնությունն արդարացնելու համար կրոնն օգտագործելու» փորձերը:
«Մենք պարտավոր ենք բռնությունը դատապարտել ոչ միայն հայտարարություններով, այլեւ ապահովել, որպեսզի ապրենք ամրագրված կանոններով»,- հայտարարել է Խորեն արքեպիսկոպոս Թողրամաջյանը: