Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես
КультураԼեհաստանում՝ Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես, փոխանցում է Radio Kielce-ն:
Այս ձեռագրերը եւ ավետարանները համաշխարհային նշանակության բացառիկ հուշարձան են: Հայերի համար նույնքան սրբություն, որքան ուղղափառների համար սրբապատկերները: Ձեռագրերն արտագրողները, մանրանկարիչները, կազմարարները, թարգմանիչները Հայաստանում մշտապես պատվելի են եղել: Այս ձեռագրերը հայերին օգնել են իրենց ինքնությունը պահպանել անկախության կորստի տարիներին:
«Հայկական արվեստը բնութագրում են գույները, հայացքները, խորհրդանիշները եւ մարդկանց յուրահատուկ պատկերումը»,- ասել է Կելցեի Ժողովրդական թանգարանի աշխատակից Պավել Գժեսիկը:
Լեհաստանում այսպիսի շատ ձեռագրեր են եղել, սակայն միայն մոտ 20 ձեռագիր է պահպանվել: Դրանք պահվում են Վարշավայի Ժողովրդական գրադարանում, Կրակովի Ժողովրդական թանգարանում եւ Վրոցլավի Օսոլինսկու անվան ազգային գրադարանում: