Telegram-ը սկսել է փորձարկել զանգերի գործառույթը
ОбществоTelegram մեսենջերը սկսել է փորձարկել աուդիոզանգերի գործառույթը: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 12-ին հաղորդել է Telegram info-ն:
Ինչպես նշվում է, զանգերը պաշտպանված են end-to-end կոդավորմամբ: «Հնարավոր է սահմանափակել այն կոնտակտային համարների ցանկը, որոնք կարող են զանգահարել ձեզ կամ ամբողջությամբ արգելել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործառույթը փորձարկել կարող է յուրաքանչյուրն, ում մոտ տեղադրված է մեսենջերի բետա-տարբերակը: Telegram-ի ալիքում նաև ուղեցույց է հրապարակվել զանգեր կատարել ցանկացողների համար, ինչը դեռևս կարելի է անել միայն հատուկ սերվերում: Դրա համար կրկնակի գրանցում անհրաժեշտ կլինի:
Telegram-ն անվճար մեսենջեր է, որը մշակել են ВКонтакте սոցցանցի հիմնադիրներ Պավել և Նիկոլայ Դուրովները: Այն հնարավորություն է ընձեռում տեքստային հաղորդագրություններ և տարբեր մեդիաֆայլեր ուղարկել: