Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը երրորդն է «Coupe du Printemps» մրցաշարում
СпортԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Coupe du Printemps մրցաշարում:
Արմենպրեսի հաղորդմամբ` Coupe du Printemps 2017-ի ընդհանուր հաշվարկում Սլավիկ Հայրապետյանը հավաքեց 156.37 միավոր և գրավեց երրորդ տեղը: Առաջին և երկրորդ տեղերում Ճապոնիան ներկայացնող մարզիկներն են:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին 5 մարզիկ: