Կանանց միամսյակի կապակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում միջոցառումներ են անցկացվել
ОбществоԿանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ և հանդիպումներ:
Մարտի 8-ին կին դատապարտյալների առջև համերգային ծրագրով հանդես եկավ «Ակունք» ազգագրական համույթը` ազգային երգին ու պարին մասնակից դարձնելով նաև վերջիններիս:
Մարտի 10-ին հիմնարկում հուրընկալվեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատակիցները` տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, ինչպես նաև դերասաններ Ռաֆայել Քոթանջյանն ու Միքայել Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հյուրերը տոնի կապակցությամբ շնորհավորեցին կին դատապարտյալներին և ծաղիկներ նվիրեցին նրանց: Դատապարտյալների և հյուրերի զրույցից հետո Ռ. Քոթանջյանը ներկայացրեց իր հումորային մանրապատումներից, ինչից հետո դատապարտյալները դիտեցին Հ. Քեշիշյանի «Thank you հայրիկ» գեղարվեստական ֆիլմը: