Գեղարքունիքի մարզի բուժքույրերի համար կազմակերպվեց մասնագիտական հերթական դասընթացը
ОбществоԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ եւ «Հայաստանի բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների համար կազմակերպվեց հերթական դասախոսությունը՝ «Մարտի դաշտում վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերումը» թեմայով:
Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դասախոսությունն ունկնդրել են մարզի առողջապահական հիմնարկների մոտ 200 բուժքույր: Դասախոսության մեկնարկից առաջ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը երկարամյա անբասիր աշխատանքի համար մի շարք բուժքույրերի հանձնել է Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրեր: Ապա մարզի բուժքույրերն ունկնդրել են «Հայաստանի բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության մասնագետների կողմից ներկայացված հերթական դասախոսությունը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզը սահմանամերձ գոտի է եւ հեռու չէ պատերազմական իրավիճակներում հայտնվելու վտանգից, այս անգամ ընտրվել է մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցուցաբերելու հետ կապված մանրամասներին տիրապետելու թեման: Նման հանդիպումները մեծապես նպաստում են մարզի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանը եւ մարզում բուժսպասարկման որակի բարելավմանը» - նշել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վար չության պետ Անուշ Պողոսյանը՝ հավելելով, որ նման կարգի դասախոսությունները մարզի բուժքույրերի համար տարվա ընթացքում կազմակերպվելու են եռամսյակը մեկ անգամ:
Խոսրով Խլղաթյան