Դոլարը, ռուբլին արժեզրկվել են, եվրոն ու ֆունտը` արժևորվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 13-ին կազմել է 485.84 դրամ: Այն մարտի 10-ի համեմատ արժեզրկվել է 0,19 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.25 դրամ՝ արժևորվելով 2,43 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 593.06 դրամ է՝ մարտի 10-ի համեմատ այն արժևորվել է 1.32 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 13-ին կազմել է 8.23 դրամ` մարտի 10-ի համեմատ այն արժեզրկվել է 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 263.82 դրամ, ոսկի՝ 18,785.53 դրամ, պլատին` 14,714.15 դրամ: