Ալեքսանդր Գրիգորյան. Վերջնամասում «ներեցինք» «Սպարտակին»
СпортՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:
«Խաղի արդյունքն արդարացի է, քանի եր երկրորդ խաղակեսում զիջեցինք առավելությունը եւ դադարեցինք ստեղծել գոլային պահեր: Անցկացրինք որակյալ առաջին խաղակես, բայց ինչ խոսեմ դրա մասին: Ընդմիջումից հետո «Սպարտակը» ստեղծեց մի քանի գոլային պահեր, որոնցից մեկն օգտագործեց: Վերջնամասում մենք «ներեցինք» «Սպարտակին», երբ Ժիրովը չիրացրեց մահացու պահը: Այսպիսի մրցակիցների դեմ խաղերում պետք է արժեւորել այդպիսի պահերը, սպասել դրանց:
Վերջնամասում զգացինք, որ խաղում ենք առաջատարի հետ, իսկ առաջին խաղակեսում նման զգացողություն չկար: Կարելի է ասել, որ թիմի կարգը վճռորոշ եղավ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ 44 միավոր վաստակած «Սպարտակը» 8-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Զենիթին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ին: