Եվրոպայի շախմատի կանանց առաջնությանը Հայաստանից կմասնակցեն չորս շախմատիստուհի
СпортԼատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն կանանց հավաքականի անդամներ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:
Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի կնվաճեն աշխարհի շախմատի կանանց առաջնության ուղեգրեր: Աշխարհի առաջնությունը կկայանա ապրիլին: