Նոր կրակոցներ և դանակահարություն` Ջրառատում. կա երկու վիրավոր
ОбществоՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:
Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը:
Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է,- գրում է Yerkir.am-ը: