Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը չի խաղա Իրանի թիմի հետ
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմը ընկերական հանդիպում չի անցկացնի Իրանի թիմի հետ:
Այս մասին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը: «Ոչ, հանդիպում չի լինելու, բանակցություններ էլ չեն եղել»,-ասաց Կարապետյանը:
ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Հայաստանի հավաքականը հունիսին ընկերական խաղ կունենա Իրանի թիմի հետ: