Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել Արցախում գարնանացան աշխատանքների ընթացքը. հանձնարարվել է պլանավորել աշնանացանը
ЭкономикаԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և կառավարության այլ պատասխանատուների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը հետաքրքրվել է գարնանացան աշխատանքների ընթացքով, մասնավորապես, դաշտերում տիրող իրավիճակի, սերմերի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների համար
Շրջվարչակազմերի ղեկավարներն
Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և հորդորել է հետևողական լինել, որպեսզի ժամանակին ու կազմակեպված ձևով շարունակվեն բոլոր միջոցառումները: Հարությունյանը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին պլանավորել նաև 2017թ.-ի աշնանացան աշխատանքները և տեղերում կանոնակարգել մշակաբույսերի ցանքսի բազմազանությունը և անհրաժեշտ համամասնությունը:
Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջաններում շուտով կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ, որոնք կունենան իրավական կարգավիճակ և կգործեն շրջանային վարչակազմերի ենթակայության տակ: «Տարիներ ի վեր միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ու պահպանման հարցը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, քանի որ համակարգման ու արագ արձագանքման խնդիր կար: Այսօր արդեն որոշում ենք կայացրել յուրաքանչյուր շրջանի համար ստեղծել հնարավորություններ՝
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչակազմերի գործառույթներին առնչվող այլ հարցեր: