Դոլարը, ռուբլին, եվրոն ու ֆունտն արժեզրկվել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 14-ին կազմել է 485.17 դրամ: Այն մարտի 13-ի համեմատ արժեզրկվել է 0,67 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516,12 դրամ՝ արժեզրկվելով 2,13 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 588,07 դրամ է՝ մարտի 13-ի համեմատ այն արժեզրկվել է 4,99 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 14-ին կազմել է 8.22 դրամ` մարտի 13-ի համեմատ այն արժեզրկվել է 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 265,49 դրամ, ոսկի՝ 18,783,81 դրամ, պլատին` 14,615,87 դրամ: