Սարի թաղում գոմի տանիք է այրվել
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 14-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 2-րդ փողոցի թիվ 26 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:54-ին, մարվել՝ 15:00-ին:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ թիվ 26 տան բակում կառուցած գոմի տանիքում այրվել են փայտյա կառուցատարրերը և մեկուսիչ շերտը (տոլ)՝ մոտ 40 քմ: