«Բայերի» ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» դեմ 1/8 եզրափակչի հանդիպումը բաց կթողնի դպրոցական քննության պատճառով
СпортԳերմանական Լեվերկուզենի «Բայերի» 17-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումը դպրոցական քննությունների պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով գերամանական ֆուտբոլային ակումբի թվիթերյան հաղորդագրությունը, Հավերցը մեկն է այն վեց ֆուտբոլիստներից, որոնք բաց կթողնեն այդ հանդիպումը: Ինչպես նշվում է, այդ քննությունը կարևոր է կիսապաշտպանի համար:
«Բայերի» և «Ատլետիկոյի» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 14-ին Մադրիդում: Առաջին հանդիպումը Լեվերկուզենում ավարտվել էր 4:2 հաշվով: