Տուլայի բնակչին առաջարկել են հուղարկավորել ողջ կնոջը
ОбществоՏուլայում սգո ծառայությունը տեղի բնակիչներից մեկին առաջարկել է կազմակերպել նրա կնոջ հուղարկավորությունը, որը բուժում էր ստանում հիվանդանոցում, հայտնում է Lenta-ն։
Դա տեղի էր ունեցել բուժքրոջ սխալի պատճառով, որը շփոթել էր հիվանդին նույն ազգանունով մեկ այլ կնոջ հետ, որը մահացել էր այդ հիվանդանոցում 2017-ի հունվարին։ Բուժաշխատողը սխալ հասցեն ուղարկել էր նաև հուղարկավորման բյուրո։
Հիվանդանոցի գլխավոր բժշկի հասցեին բողոք է ներկայացվել «Քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների» ու «Անձնական տվյալների մասին» օրենքների խախտումների կապակցությամբ։