Վոլեյբոլիստին չվերթից հանել են չափից երկար ոտքերի պատճառով
Общество«Ֆակել» թիմի վոլեյբոլիստ Ալեքսանդր Կիմորովը չի կարողացել Սամարայից Մոսկվա թռչել «Պոբեդա» ավիաընկերության օդանավում տեղի ունեցած միջադեպի պատճառով։
215 սմ հասակով մարզիկը իր նստատեղը փոխանակել է մեկ այլ ուղեւորի հետ, որպեսզի կարողանա ոտքերը մեկնել դեպի անցուղի, ինչը անձնակազմին դուր չի եկել, հայտնել է «Ֆակել»-ի տնօրեն Նիկոլայ Կապրանովը։
Չվերթը 40 րոպեով հետաձգել են, օդանավ են կանչել ոստիկանների եւ նրանք Կիմորեվին հանել են օդանավից։