Մաքուր եմ, վախենալու բան չունեմ. Սիսիանցի անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ կասկածվողը մանրամասներ է ներկայացնում
ОбществоNEWS.am-ը գրում է.
Սիսիանում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ կասկածվող երիտասարդը պնդում է, որ երբեւէ չի մոտեցել այդ աղջկան: NEWS.am-ի հետ զրույցում 16-ամյա աղջկա բռնաբարության մեջ կասկածվող 23-ամյա Բ. Ս.-ն նշեց, որ իր եւ անչափահաս աղջկա միջեւ առերեսում է եղել եւ հրաժարվել է հարցերին պատասխանելուց:
«Առերսում ա եղել, ոչ մի հարցի չեմ պատախանել, ասել եմ, որ ցուցմունք տվել եմ եւ ավելացնելու բան չունեմ: Ես մաքուր եմ, վախենալու բան չունեմ եւ հենց դրա համար էլ առերեսման եմ գանցել: Սիսիանում ինձ բոլորը լավ գիտեն, էդ աղջկան էլ լավ գիտեն, իր վարքագիծն էլ՝ փող պոկելու համար ընտանիքով նման բաներ են սարքում մարդկանց գլխին, ես դա իրենց էլ եմ ասել»,-ասաց նա:
Բ. Ս.-ն նշեց, որ անչափահասին, որն իրեն մեղադրում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ, ընդամենը մեկ անգամ է տեսել եւ ոչ մի հարաբերություն չի ունեցել նրա հետ:
«Միայն մեկ անգամ եմ տեսել էդ աղջկան, ես նշանված տղա եմ եւ մեկ էլ ինչ-որ մեկը գնում ու բաժնում նման բաներ ա ասում իմ հասցեին, պատկերացնու՞մ եք, թե ինչ խնդիրների առաջ եմ կանգնել»,-ասաց նա՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության պատասխանները շուտով պարզ կլինեն, որով էլ կապացուցվի իր անմեղությունը:
Նշենք, որ Բ. Ս.-ն, որը կասկածվում է անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ, Սիսիանի ավագանու անդամ է ընտրվել 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Սիսիանի 16-ամյա աղջիկը հաղորդումէ ներկայացրել, որ Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով եւ բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:
Կատարվում է քննություն: