Էրեբունիում վթարային ջրանջատում կլինի
Общество«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 2-ից-25 փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: