Երևանում վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
ОбществоՀիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մոտ 39-ամյա տղամարդու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Երևանի Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ավելի ուշ, ճանապարհային ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տուժող տղամարդը՝ 1978 թվականին ծնված Արտյոմ Մանուկյանը գիտակցության չգալով մահացել է: