Ավարտվել է սուսերամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի առաջնությունը
СпортԱվարտվել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մրցումային վերջին օրը տղաները հանդես են եկել թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր զենքաձևերում:
Աղջիկների պայքարում չեմպիոն է դարձել Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գևորգյանը:
Տղաների մրցույթում հաղթել է Լևոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը: