Օդանավում թռիչքի ժամանակ անլար ականջակալները պայթել են ուղևորուհու վրա
ОбществоԹռիչքի ժամանակ օդանավի ուղեւորուհու ականջակալները պայթել են։ Պեկինից Մելբուրն չվերթի ժամանակ օդանավում տեղի ունեցած պատահարի մասին կինը պատմել է Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության ծառայությանը։
Կնոջ խոսքով, ինքը քնով էր անցել, անլար ականջակալներով երաժշտություն լսելով, ու արթնացել է պայթյունից։ «Ես շոշափեցի դեմքս, ականաջակալները վզիս վրա էին ընկել, բայց ես շարունակում էի ուժեղ այրոց զգալ։ Այդ ժամանակ ես դրանք վերցրեցի ու նետեցի հատակին, դրանք բոցավառվեցին»,- պատմել է տուժածը։
Նրան օգնության է հասել բորտուղեկցորդուհին ու ջրով հանգցրել ականջակալների կրակը։ Կինը ձեռքի, դեմքի ու վզի մասում փոքր այրվածքներ է ստացել։ Տուժածի անունը , ինչպես նաեւ ականջակալի արտադրողի անունը իշխանությունները դեռ չեն հայտնում։