Լեհաստանը մտադի ր չէ եվրոյի անցնել առաջիկա 10 կամ 20 տարիներին
ЭкономикаԼեհաստանը մտադի ր չէ եվրոյի անցնել առաջիկա 10 կամ 20 տարիներին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է Bloomberg-ը։
Փոխվարչապետի խոսքով , եթե երկիրը զրկվի տոկոսադրույքներ սահմանելու ու ազատ կոնվերտացվող արժույթ տպելու գործիքներից, ապա «արագ կզղջա» նման որոշման մասին։ «10-20 տարի հետո, երբ երկրի տնտեսության հիմնական պարամետրերը կմոտենան Գերմանիայի, Ֆրանսիայի ու Նիդեռլանդների պարամետրերին, մենք կմտածենք այդ մասին»,- ասել է նա։
Իսկ Իրավունք ու Արդարություն կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին նշել է, որ Լեհաստանը կարող է եվրոյի անցնել միայն այն ժամանակ , երբ բնակչության մեկ շնչին բաժին հասնող նրա ՀՆԱ-ն կազմի գերմանականի 85 տոկոսը։ Հիմա այն հավասար է միջինեվրոպական ցուցանիշի 69 տոկոսին։ Երբ ԼԵհաստանը նոր էր անդամակցել ԵՄ-ին այդ ցուցանիշը 50 տոկոս էր կազմում։