Հայաստանի կարատեի առաջնությանը կմասնակցեն մոտ 100 մարզիկ
СпортՀայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան մարտի 19-ին Երևանի խուլ-համրերի մարզադահլիճում կանցկացնի Հայաստանի կարատեի մեծահասակների, երիտասարդների 29-րդ առաջնությունը:
Առաջնությանը մասնակցելու են մոտ 100 մարզիկ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Առաջնության անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան, իսկ առաջնության մրցավարությունը՝ ՀԿԱՖ-ի մրցավարական խորհրդի կողմից նշանակված մրցավարական կազմը, WKF-ի (Աշխարհի կարատեի ֆեդերացիա) մրցավարական օրենքներով:
Առաջնության արդյունքում լավ հանդես եկած մարզիկները կընդգրկվեն մեծահասակների ազգային հավաքականի կազմում` մասնակցելու 2017 թ. մայիսի 4-7-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք մեծահասակների Եվրոպայի (EKF) 52-րդ առաջնությանը: Մեծահասակների, երիտասարդների կարատեի Հայաստանի 29-րդ առաջնությունը կմեկնարկի ժամը 10:00-ին: