Երեկ Լոռիի մարզի Ձյունաշեն համայնքում տեղի է ունեցել համայնքապետի ընտրություն,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Գործող գյուղապետ Յանա Գրիգորյանն այլևս իր թեկնածությունը չի առաջադրել: Առաջադրված է եղել մեկ թեկնածու՝ գործող գյուղապետի ամուսին Գարրի Գրիգորյանը: Ձյունաշողում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 149, սակայն ընտրություններին մասնակցել է 83 քաղաքացի: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 3 ընտրող դեմ է քվեարկել արդեն նախկին գյուղապետի ամուսնուն, 79 ընտրող էլ քվեարկել է Գարրի Գրիգորյանի օգտին: