Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը հաջող է հանդես եկել «Coupe de France» մրցաշարում
СпортՀայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Մհեր Մկրտչյանը հաջող է հանդես եկել «Coupe de France» մրցաշարում:
Այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Մկրտչյանը մասնակցել է «Charvieu Chavagneux Isère Cyclisme» ակումբի կազմում, իսկ թիմը (խմբակային վազք, 169 կմ) ընդհանուր հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Մրցաշարին մասնակցել է ընդհանուր առմամբ 21 թիմ:
«Մհերն ինքը գոհ է, թիմի մարզիչները ևս գոհ են մրցավազքից»,-ասաց Գյոզալյանը:
Մհեր Մկրտչյանը կմասնակցի նաև մարտի 18-ին կայանալիք մրցմանը: