Դուք ուզում եք սենսացիաներ լինի, որ ուրախանա՞ք. Վարդան Ղուկասյան
ОбществоԱյսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի և ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Ըստ նույն աղբյուրի` Վարդան Ղուկասյանը երկու հզոր ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին: Շիրակի մարզում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով թեմայի շուրջ՝ Վարդան Ղուկասյանն ասել է. «Դուք ուզում եք սենսացիաներ լինի, որ ուրախանա՞ք: Նման բաները դուք օդից վերցնում ասում եք: Դուք անպայման մի բանսարկություն պետք է անեք չէ՞»:
Նա նաեւ ասաց, որ իմաստուններից մեկն ասել է լեզվի պոռնիկը ավելի վատն է, քան կնոջ պոռնիկը:
«Զարմանալի բաներ եք խոսում»,- ավելացրեց Վարդան Ղուկասյանը: