Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գևորգ Կոստանյանը ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի պատվիրակության հաղթանակները

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը տեղի ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումներ։ Օրակարգում էր նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների  կատարման վերաբերյալ քննարկումը, որին առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ներկայացուցիչ: 

Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով` նախորդ տարի Ստրասբուրգում այս գործերում հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի ԱԳ նախարարի տեղակալը:

 «Սկզբում հանդիպում էին ցածր պաշտոնյաներ, իսկ հաջորդ օրը բարձր մակարդակի հանդիպումներն էին, և ինձ ասացին, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա առանց Արցախի ներկայացուցչի: Ի սկզբանե անհամաձայնություն կար, պայմանավորվածություն ձեռք չէր բերվում, սակայն ես պատասխանեցի, որ առանց Արցախի ներկայացուցչի մեր պատվիրակությունը չի մասնակցի կոմիտեի նիստին և մենք վերադառնում ենք Երևան: Դրանից հետո համաձայնություն ձեռք բերվեց և  հանդիպմանը մասնակցեց Արցախի ներկայացուցիչը»,-ասաց Կոստանյանը: 

Նա նաև նշեց, որ նախկինում Հայաստանի և Ա դրբեջանի կառավարությունները լուռ համաձայնություն են ունեցել, որպեսզի այդ երկու գործը չմտնի Նախարարների կոմիտեի օրակարգ, որտեղ հարցերը լուծվում են քվեարկությամբ: Կոստանյանի տեղեկացմամբ` անցյալ տարի նոյեմբերին Ադրբեջանը պնդեց, որ հարցը Նախարարների կոմիտեում քննարկման առարկա դառնա դեկտեմբերին: Հայաստանի պատվիրակությունը  կարողացավ այն հետաձգել գոնե մինչև մարտի 7-9-ը:

«Մեր նպատակն էր, որպեսզի այս քննարկումներին ներգրավվենք նաև ԱՀ-ին: Եվ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը մասնակցեց քննարկմանը և ներկայացրեց ԱՀ-ի դիրքորոշումը, հայտնեց, որ որոշումը կայացվել է Արցախի Հանրապետության նախագահի և այլ ուժերի հետ քննարկման արդյունքում»,-ասաց նա:

Գևորգ Կոստանյանի խոսքով` Ադրբեջանը դեմ է արտահայտվել ԱՀ ներկայացուցչի մասնակցությանը, սակայն հայկական պատվիրակությունն ասել է, որ  ոչ ոք իրավունք չունի դահլիճից դուրս հրավիրել Հայաստանի պատվիրակության անդամին: Այնուհետև Ադրբեջանը կոչ է արել, որպեսզի երկու գործերով էլ կողմերը գործողությունների ծրագիր ներկայացնեն մինչև ընթացիկ տարվա հունիս ամիս: Հայաստանը սկզբունքայնորեն դեմ է եղել և Գևորգ Կոստանյանն առաջարկել է քվեարկել, ինչի արդյունքում մերժվել են Ադրբեջանի առաջարկությունները:

«Կողմ էին միայն Ադրբեջանն ու Թուրքիան, բայց ամենակարևորը հետևյալն էր: Չգիտեմ ինչպես, բայց Ադրբեջանը քվեարկությունից չհանեց նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով մինչև հունիս գործողությունների ծրագիր ներկայացնելու հարցը և դրան կողմ քվեարկեց 35 երկիր, դեմ էր միայն Ադրբեջանը, Թուրքիան ձեռնպահ էր»,- հավելեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:

Քվեարկությունների արդյունքում՝ Հայաստանի վրա դրվեց պարտավորություն շարունակել քննարկումները Նախարարների կոմիտեի հետ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման, իսկ Ադրբեջանը մինչև հունիս պետք է ներկայացնի իր գործողությունների ծրագիրը:

Կոստանյանն ասաց, որ հայկական կողմն անընդունելի է համարում հարցի քննարկումը առանց Արցախի ներգրավվածության: Նրա խոսքով՝ պարտավորությունների կատարման համար Հայաստանը երեք նախապայման ունի՝ ֆիզիկական անվտանգության երաշխիք, վստահության մթնոլորտի ձևավորում, որի հիմնական ձևը հետաքննության մեխանիզմների ստեղծումն է և ԱՀ-ին վերաբերող հարցերում Արցախի Հանրապետության ներգրավվածությունը: Այս երեքի պարագայում Հայաստանը պատրաստ է քննարկել փոխհատուցման քննարկման հարցը:

Կոստանյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ադրբեջանն իր իսկ  նախաձեռնած քվեարկության արդյունքում պարտավորություն է ստանձնել. «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով» գործողությունների ծրագիր պետք է ներկայացնի մինչև 2017-ի հունիս: Հարցին, թե սա կարելի՞ է որակել որպես Ադրբեջանի պարտություն և Հայաստանի հաղթանակ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ամենաօբյեկտիվ դիտորդի աչքով անգամ դա այդպես է:

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն ասաց, որ Ադրբեջանն ամեն ինչ արել է «օկուպացված տարածքներ» բառը «Չիրագովն  ընդդեմ Հայաստանի» գործում ներգրավելու համար, ինչը նախադեպային կլիներ, սակայն հայկական կողմն ու ինքն անձամբ դեմ են արտահայտվել և հիմնավորել իրենց դիրքորոշումը, և նման բառակապակցություն գործում չկա:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ  գործերով ՄԻԵԴ վճիռներըհրապարակվել են 2015թ․-ի հունիսին։ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ Նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներնիրականացվում են տարին 4 անգամ։ 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу