Գյուղնախարարությունը ձեռք կբերի 10 հազար 335 կգ թունանյութ
ЭкономикаՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք է բերելու 10 հազար 335 կգ թունանյութ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում պաքարի միջոցառումներ իրականացնելու համար:
Այդ պայքարը կիրականացվի 129 մլն հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքում:
«Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով»,- վստահություն հայտնեց Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: