Չեմպիոնների լիգա. Շաբաթվա անհաջողակների խորհրդանշական հավաքականը
СпортGoal.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթ անցկացված 1/8 եզրափակչի պատասխան խաղերում վատ խաղ ցուցադրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Կեւին Տրապ (ՊՍԺ):
Պաշտպաններ. Հեկտոր Բելերին («Արսենալ»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Լորան Կոսյելնի («Արսենալ»), Լայվեն Կյուրզավա (ՊՍԺ):
Կիսապաշտպաններ. Ստիվեն Նզոնզի («Սեւիլիա»), Ադրիեն Ռաբիո (ՊՍԺ), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Սամիր Նասրի («Սեւիլիա»), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվող. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսը», Անգլիայի չեմպիոն «Լեսթերը», Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»: Քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար: