Գվարդիոլան եվրագավաթների ամենահաջողակ մարզիչն է 100 խաղերից հետո
Спорт«Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը (1:3) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար 100-րդն էր եվրագավաթներում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Գվարդիոլան դարձել է եվրագավաթների ամենահաջողակ մարզիչը 100 խաղերից հետո: 100 խաղերում նրա թիմերը տարել են 61 հաղթանակ, կրել 16 պարտություն եւ 23 հանդիպում ավարտել ոչ ոքի:
Եվրագավաթներում նա 4 մրցաշրջան անցկացրել է «Բարսելոնայի» հետ, 3 մրցաշրջան՝ Մյունխենի «Բավարիայի», իսկ նախորդ ամռանը տեղափոխվել էր անգլիական ակումբ:
Եվրագավաթներում մարզիչների արդյունքները 100 խաղերում
Խոսեպ Գվարդիոլա – 61 հաղթանակ, 23 ոչ ոքի, 16 պարտություն
Լուի վան Գալ – 61-22-17
Ռաֆայել Բենիտես – 60-22-18
Յուպ Հայնկես – 58-20-22
Վալերի Լոբանովսկի – 56-23-21
Ջովանի Տրապատոնի – 56-22-22
Ֆաբիո Կապելո – 54-27-19
Սվեն-Յորան Էրիքսոն – 54-26-20
Ժոզե Մոուրինյո – 54-25-21
Կարլո Անչելոտի – 51-27-22
Էռնստ Հապել – 54-18-28
Ալեքս Ֆերգյուսոն – 49- 32-19