Թուրքիան դադարեցրել է հացահատիկի ներկրումը Ռուսաստանից
ЭкономикаԻնչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը` վկայակոչելով գյուղատնտեսական շուկայի ինստիտուտի ղեկավարին, նման արտադրանքի մատակարարումը գրեթե դադարեցվել է:
«Թուրքիան մարտի 15-ից դադարեցրել մի շարք երկրներից ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի մաքսազերծ ներկրման համար արտոնագրերի տրամադրումը, բայց առաջին հերթին դա վերաբերում է հիմնական մատակարար Ռուսաստանին», - ասել է գործակալության աղբյուրը:
Վերջինիս խոսքով` այդ պայմաններում Ռուսաստանն ստիպված կլինի ցորեն մատակարարել 130 տոկոս դրամական պարտավորվածությամբ, որի դեպքում մատակարարումներ կարող են չիրականացվել: