Վաչե Գաբրիելյանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և Եվրասիական տնտեսական խորհուրդների նիստերին
ЭкономикаՄոսկվայում 2017 թ. մարտի 17-ին կայացել են Եվրասիական տնտեսական խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստերը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր: