Ապրիլից պետական գնումների էլեկտրոնային համակարգից կօգտվեն նաև պետական հիմնադրամները և ՊՓԲԸ-ները
ОбществоՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է, որ ապրիլի 1-ից բոլոր պետական փակ բաժնետիրական ընկերություններն անցնեն պետական գնումների էլեկտրոնային համակարգին: Արմենպրեսի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում:
«Նախատեսում ենք, որ ապրիլի վերջին բոլոր պետական հիմնադրամները նույնպես անցնեն պետական գնումների էլեկտրոնային համակարգին: Հանրությանը տեսանելի կլինեն թե նրանց գնումները, թե գնումների արդյունքները»,- ասաց փոխնախարարը: