Սարգիս Ադամյանը գրավել է «Հոֆենհայմ-2»-ի դարպասը
СпортՖուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Շտայնբախը» տանը 3:1 հաղթել է «Հոֆենհայմ-2»-ին, հայտնում է ակումբի կայքը:
Տանտերերի երկրորդ գոլը 32-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել է 82 րոպե եւ 15-րդ գոլը խփել ընթացիկ առաջնությունում:
«Շտայնբախը» 53 միավորով երրորդ տեղում է: