«Շիրակ»-ը տանը զիջեց «Գանձասար-Կապան»-ին
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ տուրի հերթական խաղում մրցեց «Շիրակ»-«Գանձասար-Կապան» զույգը:
Արմենպրեսի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում, որտեղ անդադար ձյուն էր գալիս, կայացած խաղում հաղթեց «Գանձասար-Կապան»-ը` 1:2 հաշվով: Կապանցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Վարդան Բակալյանը և Հայկ Իշխանյանը, իսկ «Շիրակ»-ից աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն:
20-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա մարտի 19-ին` կմրցեն «Բանանց»-ը և «Փյունիկ»-ը: