Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Toyota Camry-ն մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ 200 մ հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 3 ծանր վիրավոր
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 9:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 50 DO 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 197 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Շարունակությունը` այստեղ: