Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2 տոկոսով
ЭкономикаՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-փետրվարին 6,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակր ոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում և սպառողական գների ինդեքսում:
Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-փետրվարին ցուցանիշը 10,4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-փետրվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 11,1 տոկոսով` կազմելով 194 մլրդ 194,4 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0,1 տոկոսով` կազմելով 40 մլրդ 390,9 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-փետրվարին նվազել է 0,4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 4,9 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 9,6 տոկոսով և կազմել 292 մլրդ 199,5 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը`228 միլիարդ 434,3 միլիոն դրամ, 16,1 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-փետրվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,1 տոկոսով (181 հազար 440 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 153 հազար 50 դրամ` նվազելով 2,5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 217 հազար 346 դրամ` աճելով 2,9 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-փետրվարի համեմատ աճել են 22,2 տոկոսով (761 մլն ԱՄՆ դոլար), ընդ ո րում` արտահանումն աճել է 20,1 տոկոսով (273,7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 23,5 տոկոսով (487,3 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվարին եղել է 486,26:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: