Աշխարհի 10 ամենատարօրինակ դպրոցները, որտեղ կցանկանայիք սովորել
LifestyleՇատերը կարծում են, որ ուսման ավանդական մեթոդներն արդեն վաղուց հնացել են և եկել է դրանք թարմացնելու ժամանակը։
Interesnoznat-ը գրում է, որ ամբողջ աշխարհում բացվում են տարբեր ուսումնական կենտրոններ, որոնք զարմացնում են իրենց ուսումնական համակարգով և աշակերտների ու ուսուցիչների միջև հարաբերություններով։
Ահա աշխարհի 10 ամենատարօրինակ դպրոցները։
1. Վոլդորֆյան դպրոց։ Վոլդորֆյան համակարգը հիմնված է Ռուդոլֆ Շտայների փիլիսոփայության վրա, որի գլխավոր նպատակն է՝ երեխաների էմոցիոնալ զարգացումը։ Այսպիսի դպրոցներում չկա գնահատման համակարգ, իսկ օրվա ռեժիմը կախված է երեխայի տրամադրվածությունից։ Այս մեթոդի հետևորդները նախընտրում են, որ երեխան ինքնուրույն բացահայտի իրեն շրջապատող աշխարհը։
2. Stratton Mountain School։ Այս դպրոցը գործում է Սթրաթոն քաղաքում, այստեղ ուսումնասիրում են միայն Ձմեռային Օլիմպիական խաղերը։ Այս դպրոցի 53 աշակերտները ներկա են եղել Օլպմպիադային, իսկ 90-ը ԱՄՆ-ում սպորտային տարբեր ոլորտների հավաքականներում են։
3. Համբուրգերի համալսարան։ 1961-ին Չիկագոյում բացված Համբուրգերի համալսարանում բոլոր ցանկացողներին պատմում են McDonald’s-ի գաղտնիքները։ Այժմ այսպիսի համալսարաններ կան Լոնդոնում, Տոկիոյում, Սիդնեյում և Շանհայում։
4. Վհուկների դպրոց։ Չիկագոյում ևս մեկ տարօրինակ դպրոց կա՝ Վհուկների դպրոցը, որտեղ կախարդություն են դասավանդում։ Այն մարդիկ, որոնք չեն կարող հաճախել այդ դպրոց, կարող են առցանց սովորել։
5. Ջունչժուն Միդի քարանձավային դպրոց։ Չինաստանի աղքատ գյուղերից մեկում՝ Գույչժոում, փոքրիկ դպրոց կա, որը քարանձավի ներսում է։ Այս դպրոցը 8 ուսուցիչ ու 186 աշակերտ ունի։ Սա կրթություն ստանալու նրանց միակ տարբերակն է։

6. Բրուկլինի անվճար դպրոց։ Այս դպրոցում չկան գնահատականներ, ներկայությունը պարտադիր չէ, ինչպես նաև կարելի է չանել տնային աշխատանքները։
7. Հարվի Միլկի անվան միջնակարգ դպրոց։ Հարվի Միլկը պատմության առաջին նույնասեռական քաղաքական գործիչն է։ Այս դպրոց են հաճախում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել։

8. Փոքր կրծքերի դպրոց։ Այս դպրոցը սովորական է, պարզապես ծիծաղելի անվանում ունի։
9. Ապագայի դպրոց։ Ֆիլադելֆիայի այս դպրոցում դասագրքերի փոխարեն համակարգիչներ են, իսկ տետրերի փոխարեն՝ պլանշետներ։

10. Trabajo Ya դպրոց։ Այս դպրոցի անվանումը թարգմանվում է ինչպես «Աշխատիր հիմա»։ 100 եվրոյի դիմաց կարելի է հաճախել պրոֆեսիոնալ մարմնավաճառության դասընթացների։ Սակայն, մարդկանց այս դպրոցն այնքան էլ դուր չի գալիս։ Նրանք նույնիսկ դատի են տվել այն։