10 խենթ բյութի-թրենդ, որոնք պետք է մոռանալ այս տարի
LifestyleԱմեն օր հայտնվում են նոր թրենդներ, որոնք գրավում են նորաձևության աշխարհն ու գեղեցկության նկատմամբ նոր մոտեցումներ ստեղծում։ Սակայն, դրանցից ոչ բոլորն են գեղեցիկ կամ, նույնիսկ, անվտանգ։
Adme-ն գրում է, որ այս խենթ թրենդները նորաձև չեն։ Դրանք պետք է մոռանալ։
1. Վարսերի ծիածանագույն արմատներ։ Այս թրենդը փչացնում է վարսերի արմատները, հետևաբար, ազդում է վարսերի աճի վրա։

2. Բենզինագույն շրթունքներ։ Այսպիսի շրթունքները շատ տարօրինակ տեսք ունեն։

3. Վարսերի փայլիկներ։ Առաջին հայացքից, վարսերի փայլիկները հետաքրքիր տեսք ունեն, սակայն, եթե խիտ ու յուղոտ վարսեր ունեք, ապա ժամեր կծախսեք, որպեսզի լվանաք դրանք։

4. Գունավոր հոնքեր։ Այժմ նորաձև է բնականությունը, իսկ արհեստական գունավոր հոնքերի մասին կարելի է մոռանալ։

5. «Փայլուն արցունքներ»։ Սա դիմահարդարման տարբերակներից մեկն է, որը կարող է վնասել ձեր մաշկը։

6. Շրթունքները մեծացնելու գործիք։ Շատերին կարող է թվալ, որ սա հիանալի տարբերակ է, եթե բարակ շրթունքներ ունեք, սակայն, իրականում այս սարքի ազդեցությունը ժամանակավոր է, իսկ հետևանքները՝ ցավալի։

7. Շատ մեծ հոնքեր։ Ինչպես նշեցինք, այս տարի նորաձև է բնականությունը։ Եթե բնական մեծ հոնքեր ունեք, ապա կարիք չկա անհանգստանալու, սակայն պետք չէ դրանք արհեստականորեն մեծացնել։

8. Բնական ծաղիկներ եղունգներին։ Այս թրենդը պետք է մոռանալ, քանի որ ծաղիկները մի քանի ժամից կփչանան և ձեր եղունգները սարսափելի տեսք կստանան։

9. Ականջների make-up։ Սա շատ տարօրինակ թրենդ է։ Ականջների make-up-ի դեպքում ընդունված է դեմքին թեթև դիմահարդարում ունենալ։

10. Դաված պեպեններ։ Շատերը կարծում են, որ այս մեթոդով կհասնեն բնական գեղեցկության, սակայն, պետք չէ ծայրահեղությունների գիրկն ընկնել։ Եթե չունեք պեպեններ, ապա պարզապես հաշտվեք այդ մտքի հետ։
