Ереван, 23.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и Арменией BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ

Общество

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 20-ին Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ: 

Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Արքեպիսկոպոս Կերի Մեկկինենի բարիգալստյան խոսքից հետո ներկա հավատացյալներին ու լյութերական հոգևորականներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: 

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր փառք և գոհություն ենք մատուցում առ Բարձրյալ Տերը, որ կրկին առիթ ընծայեց Մեզ այցելելու ձեր գեղեցիկ երկիրը՝ հրավերով Ձեր և Ֆինլանդիայի Օրթոդոքս Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի և համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյի` իբրև մեր Եկեղեցիների միջև հաստատված սիրո և եղբայրական հարաբերությունների վկայություն:

Մենք խորին գոհու նակությամբ ենք վերհիշում տասներեք տարի առաջ կատարած մեր այցը Ֆինլանդիա, և փառք ենք բարձրացնում առ Բարեգութն Աստված, որ մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները շարունակում են զորանալ ու ամրապնդվել: …Այսօր, երբ աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների և օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, Մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերն երով, ինչպես և Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակով:

Այդ տարածաշրջանում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաև հայկական համայնքներն Իրաքում և Սիրիայում: 

Հայ Եկեղեցին միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդման, մարդասիրական արժեքները հարգելու և ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես և հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին:

Մեր Եկեղեցու խաղաղարար գործունեությունը ծավալվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Այսօր Ղարաբաղի Մեր ժողովուրդը Ադրբեջանի կողմից հրահրվող ամենօրյա պատերազմի վտանգի ներքո, շրջափակման պայմաններում հաճախ իր զավակների արյան գնով է պաշտպանում իր ազատ կյանքը և անկախությունը պատմական իր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության: Այս հիմնախնդրի կարգավորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը, ինչպես նաև՝ այս գործընթացում ներգավված ֆին դիվանագետների գործունեությունը: 

…Մեր հանդիպման և միասնական աղոթքի առիթով գնահատանքի և շնորհակալության Մեր խոսքն ենք ուղղում Ֆինլանդիայի Լութերական և Ուղղափառ քույր Եկեղեցիներին՝ հանձինս Ձեր, սիրեցյալ եղբայր, և Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Լեո արքեպիսկոպոսի, Ֆինլանդիայի բարեխնամ իշխանություններին մեր ժողովրդի զավակների հանդեպ դրսևորվող բարյացակամության ու բարեկամության համար, որ արտահայտությունն է մերձավորի հանդեպ տերունապատվեր սիրո պատգամի՝ վկայված ֆին բարեպաշտ ժողովրդի ողջ պատմության ընթացքին և մարդասիրության, որն առաջնորդել է Ֆինլանդիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու միսիոներական առաքելության աշխարհի տարբեր երկրներ: 

Այս հոգենորոգ պահին Մենք աղոթք ենք բարձրացնում քաղաքական ու տնտեսական խնդիրներից ու հակամարտություններից ալեկոծվող աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդկությունը կարողանա կառուցել իր բարօր ու ապահով ապագան: Թող Երկնավոր Տերն ամրապնդի ու զորացնի եղբայրական ազնիվ զգացումներն ու սերն Իր Սուրբ Եկեղեցում, շնորհ և օրհնություն բաշխի Իր Անվանը հավատացող բոլոր քրիստոնյաներին` ի պայծառություն Ընդհանրական մեկ և միասնական Սուրբ Եկեղեցու, այժմ և հավիտյանս. Ամեն»: 

Աշխարհում և մասնավորապես Մերձավոր Արևելքում ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար միջեկեղեցական աղոթքից հետո Մայր Տաճարի սրահում տեղի ունեցավ նաև երկու եկեղեցապետերի պաշտոնական հանդիպումն ու նվերների փոխանակումը: 

Հանդիպմանը ներկա էր նաև Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:

 

Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к Ирану