ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների նախագծերը փոխանցվել են ՀՀ կառավարություն
ЭкономикаՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը փոխանցվել են ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղ նախատեսված քննարկումներից հետո կներկայացվեն Կառավարության հաստատմանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախագծերը կազմվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզերի ուժեղ և թույլ կողմերի վերհանման, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծության արդյունքում, սահմանվել են զարգացման հիմքում դրվող նպատակները, զարգացման գերակայությունները: Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում նկարագրված է նաև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից` 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ մարզերում պարբերաբար կազմակերպել էր հանրային քննարկումներ, որոնց արդյունքները ՀՀ մարզպետարաների կողմից ամփոփվել և ներառվել են ՀՀ մարզերի 2017-2025թթ. ռազմավարություններում:
ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում http://mtad.am/hy/