ՀՀ կենտրոնական բանկի ուժը կորցրած է ճանաչվել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը որոշում է կայացրել ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 14.09.2010թ. թիվ 232-Ա որոշմամբ «Ֆ.Ի.Կ.Օ» ՍՊԸ-ին` ունիվերսալ վարկային կազմակերպությանը տրամադրված թիվ 34 վարկային կազմակերպության լիցենզիան:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվելու պահից:
Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Սույն որոշման գործողությունը դատական կարգով բողոքարկելիս չի կասեցվում գործի ողջ դատական քննության ընթացքում: