Արամի փողոցում տան տանիքի մի մասը փլուզվել է
ОбществоՄարտի 21-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստցավել, որ Երեւան քաղաքի Արամի փողոցի թիվ 29 բակի 4-րդ տան տանիքի մի մասը փլուզվել է (1 քմ), առկա է մյուս մասի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 29 շենքի 4-րդ բնակարանի (սեփականատեր՝ Վ. Հ.) հյուրասենյակում փլուզվել է հյուրասենյակի (մոտ 25 քմ) առաստաղից (բաղդատե) մոտ 1.5 քմ հատված, իսկ հարակից պատից թափվել են պատի ծեփը (մոտ 2 քմ):
Փրկարարները կատարել են առաստաղի ամրացման աշխատանքներ: