ՈւԵՖԱ. «Բարսելոնա» - ՊՍԺ հանդիպման մրցավարը չի պատժվել
СпортՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - ՊՍԺ պատասխան հանդիպման (6:1) գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը չի պատժվել իր աշխատանքի համար: Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ հերքելով լուրերը, թե այդ խաղում թույլ տված սխալների եւ միտումնավոր գործողությունների համար 38-ամյա գերմանացի մրցավարը պատժվել է ՈւԵՖԱ-ի կողմից:
«Մենք չենք պատժել Այտեկինին եւ չենք հեռացրել նրան մրցավարական գործունեությունից: Քննարկել ենք որոշ դրվագներ, խոսել ենք, թե ինչ է սխալ արվել այդ խաղում, բայց ոչ մեկի չենք հեռացրել: Դա նույնն է՝ ֆուտբոլիստին պատժես չիրացրած 11 մետրանոցի համար եւ հեռացնես»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Marca-ն:
ՊՍԺ-ն 8 կետից բաղկացած բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ՝ պահանջելով գնահատական տալ Դենիզ Այտեկինի գործողություններին: